Իսլամական պետությունը կորցրել է տարածքի մեկ հինգերորդ մասը և եկամուտների 40 տոկոսը
Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումը վերջին 14 ամիսներին կորցրել է Սիրիայից և Իրաքից զավթած տարածքի 22 տոկոսի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
ԻՊ-ը նաև զրկվել է եկամուտների 40 տոկոսից, հիմնականում նավթի վաճառքից: Վերլուծաբանները դա բացատրում են սիրիա-թուրքական սահմանին վերահսկողության կորստով:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային զրույցի ժամանակ դրական էին գնահատել Սիրիայում խաղաղության ապահովման ուղղությամբ ջանքերը: