Ալմաթիի օդանավակայանում տղամարդը պատանդ է վերցրել աշխատակցին
Ալմաթիի օդանավակայանում տղամարդը դանակով պատանդ է վերցրել աշխատակցին:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 7-ին ներքին թռիչքների տերմինալի նախաթռիչքային զննման տարածքում։
Ժամը 11:45-ի սահմաններում հարձակվողը, ներկայանալով որպես ուղեւոր, հրաժարվել է փաստաթղթեր ցույց տալ, բռնել է աշխատակցուհու մազերից և սկսել դանակով սպառնալ նրան, հայտնում են լրատվամիջոցները։
7 րոպե անց նրան զինաթափել են ոստիկանության և ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները։ Այժմ տղամարդը կալանավորվել է, և իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում: