Լեհաստանն իր ռազմական ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայում ռուսական գործունեության պատճառով
Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումների օպերատիվ հրամանատարությունը պնդում է, որ լեհական ինքնաթիռները օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ենթադրյալ գործունեության պատճառով։
Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի տարածքում ռուսական գործողության կապակցությամբ Լեհաստանի և նրա դաշնակիցների ռազմական ավիացիան սկսել է գործել լեհական օդային տարածքում:
Գործող ընթացակարգերի համաձայն՝ օպերատիվ հրամանատարը որոշում է կայացրել ակտիվացնել իր տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերն ու միջոցները։
Բացի այդ, երկու մարտական ինքնաթիռներ օդ են բարձրացվել, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզման համակարգերը ունեցել են բարձր պատրաստվածություն: