Թբիլիսիում այսօր լայնամասշտաբ հանրահավաք է կազմակերպվելու
Թբիլիսիում տեղի կունենա «Մինչև վերջ» խորագրով ցույցը՝ ի նշան բողոքի ցույցերի մեկնարկի 100 օրվա, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
«Զանգվածային ցույցերի 100-րդ օրը Ռուսթավելի պողոտայում հավաքվելու են Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ: Մենք պայքարելու ենք մինչև վերջ և թույլ չենք տա, որ գողանան երկրի ապագան»,- ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ։
Հանրահավաքի սկիզբը՝ ժամը 20:00-ին է:
Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել 2024 թվականի նոյեմբերի 28-ին՝ «Վրացական երազանք» կուսակցության որոշումից հետո՝ սառեցնել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։