Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Մարդիկ ուզում են ապրել "Ճիշտ Հայաստանում"․ Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կարդացի Սուրեն Սուրենյանցի գրառումը , որտեղ նա վերլուծում է Գագիկ Ծառուկյանի հոդվածը ՝ քաղաքական կոնֆիգուրացիաների անարդյունավետության և բառի ամենալայն իմաստով հասարակական հաշտեցման հասնելու համար մարդկանց ընկալումներում բոլորովին նոր, քաղաքական մշակույթ ձևավորելու անհրաժեշտության մասին ։
 
Այո, պետք է փաստել, որ մարդիկ իրականում հոգնել են երկրում տիրող քաղաքական անառողջ մթնոլորտից:
Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, շատ անկեղծ արտահայտում է մարդկանց այն մտքերն ու իղձերը, որոնց մասին հասարակ քաղաքացիները վաղուց խոսում են իրար մեջ, սակայն ,ցավոք, մարդկանց ոչ ոք չի լսում ։
Դատեք ինքներդ, ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ, երբ շատ քաղաքականացված հայկական հասարակությունում մարդկանց ավելի քան ութսուն տոկոսը ասում է , որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում ։
 
Իրականում դա այդպես չէ, ավելի ճիշտ այն մարդիկ , ովքեր հայտարարում են, թե "քաղաքականությամբ չեն զբաղվում", իրականում պարզապես հիասթափվել են և հոգնել անելանելիության իրավիճակից, որը տիրում է հասարակական տրամադրությունների մեջ ։
 
Մարդիկ իրականում հոգնել են ոչ թե քաղաքականությունից , այլ երկրում տիրող քաղաքական մթնոլորտից:
Ծառուկյանն առաջարկում է բոլորիս տեսնել ճշմարտությունը և հասկանալ, որ հարյուրի հասնող կուսակցությունները չեն տալիս գլխավոր հարցի պատասխանը։ Իսկ հարցը հետևյալն է․ ինչպե՞ս մենք բոլորս կարող ենք դուրս գալ քաղաքական, սոցիալական, տնտեսական և, ի վերջո, բարոյաէթիկական այս հրեշավոր ճգնաժամից և այդ գործընթացում չկորցնենք մեր հայրենիքը:
 
Ավելին, եթե հասարակ մարդկանց համար Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների վրա կառուցված քաղաքական կոնյունկտուրան իրեն չի արդարացնում, ուրեմն պետք է քաջություն ունենալ հրաժարվել հին մոտեցումներից ։
 
Փաստ է, որ ներկայիս քաղաքական ձևաչափերը թույլ չեն տալիս ազատվել հասարակության մեջ տիրող ագրեսիայից , փոխադարձ ատելությունից , հուսահատությունից և ներքին ճնշման զգացումից, որը ուղղակի խժռում է երկիրը ներսից։
 
Իսկ իրավիճակը պարզից ել պարզ է․ մարդիկ չեն ուզում սևերի ու սպիտակների բաժանումները, մարդիկ չեն ուզում դառնալ "քաղաքական գործիք" տարատեսակ քաղաքական գործընթացների ներքո, մարդիկ հոգնել են անընդհատ խաբված լինելուց։ Մարդիկ այլևս չեն ցանկանում լինել միայն «ընտրազանգված» ընտրությունների համար ։
 
Եվ ամենակարևորը, մարդիկ շփման մեջ միմյանց ասում են, որ սխալ է այլևս այսպես ապրել:
Ընդ որում, դա վերաբերում է հասարակության գրեթե բոլոր շերտերին ՝ չինովնիկներից մինչև բանվորներ, գյուղացիներից մինչև բժիշկներ, ուսուցիչներից մինչև գործարարներ։
 
Մարդիկ ուզում են ճշմարտություն, ուզում են ոտնահարված արդարության և արժանապատվության վերականգնում։ Այսինքն ՝ մարդիկ «ճիշտ Հայաստան» են ուզում։
Իսկ որն է ըստ էության "ճիշտ Հայաստանը" ։
 
Իսկ "ճիշտ Հայաստանը" նախ և առաջ անվտանգությունն ու արդարությունն է , արժանապատիվ աշխատանքն ու հարգանքը սեփական պատմության ու հիշողության, սեփական հավատքի ու Ազգի անցած հազարամյա ճանապարհի նկատմամբ:
 
Մարդիկ այլևս չեն ցանկանում "մատիրյալ" լինել մշտական քաղաքական շահարկումների համար։ Եվ մարդիկ ճիշտ են, քանի որ այդպես ապրելը սխալ է։
Մարդիկ ուզում են ապրել "Ճիշտ Հայաստանում":
 
Քաղաքական վերլուծաբան.
Արման Աբովյան