ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել է Եվրոպայի ռազմականացման ծրագիրը, լրացուցիչ 800 մլրդ եվրո կներդրվի
ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել է Եվրոպայի ռազմականացման՝ Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ծրագիրը, փոխանցում է AFP-ն:
ԵՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են պաշտպանության համար լրացուցիչ 800 մլրդ եվրո ներդնել։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Եվրոպան պատրաստ է զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ինչպես կարճաժամկետ անհրաժեշտության, այնպես էլ Ուկրաինային աջակցելու, եվրոպական անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու երկարաժամկետ հարցը լուծելու համար: