Նրանց բացակայությունը բոլորիս ցավն է, բացահայտե՛ք Բաքվում ապօրինաբար պահվող հայերի ճակատագիրը
Արցախցի մի խումբ ակտիվիստներ նախաձեռնել են իրազեկման արշավ՝ բացահայտելու Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ճակատագիրը։
Այս անձինք դատապարտվել են կեղծ մեղադրանքներով, մինչդեռ Ադրբեջանը շարունակաբար խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։
Ակտիվիստները, ռազմագերիների լուսանկարները ձեռքին, շրջել են Երևանի փողոցներով՝ փակցնելով պաստառներ և հիշեցնելով, որ պատանդառվածների բացակայությունը բոլորիս ցավն է, և որ նրանք չպետք է մոռացվեն։
Ավելին՝ տեսանյութում։