Ասադին աջակցող զինյալները հարձակվել են կառավարության անվտանգության ուժերի անցակետի վրա
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցող զինված խմբավորումները Ջեբլա քաղաքի արվարձանում հարձակվել են երկրի ներկա վարչակազմի անվտանգության ուժերի անցակետի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։