Պակիստանում ավտոբուս է պայթեցվել
Պակիստանում ավտոբուսի պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, տեղեկացնում է oxu.az կայքը։
Երեկ ցերեկային ժամերին Պակիստանի հյուսիս-արևելքում ավտոբուսի խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Ավտոբուսը ընթանալիս է եղել Մարդան քաղաքից դեպի Փեշավար քաղաք։ Ըստ տեղական ոստիկանության հայտնած տեղեկությունների՝ ռումբը տեղադրված է եղել ավտոբուսի մեջ։ Պայթյունի հետևանքով 15 զոհ և բազմաթիվ վիրավորներ կան։ Դեռ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։