Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Տարանջատում հանուն ընտրության, կամ՝ Боливар не вынесет двоих․ Արմեն Աշոտյան

Տարանջատում հանուն ընտրության, կամ՝ Боливар не вынесет двоих

Լսելով Աղվան Վարդանյանի ծրագրային խոսքն ԱԺ ճեպազրույցների ժամին՝ երկակի զգացողություն ապրեցի։ Մի կողմից, ուրախացա, որ վերջապես ֆեյքային, զրպարտիչ, տելեգրամյան անիմաստ և Երկրորդ նախագահի թիմին պատիվ չբերող խուժանությունից հետո լսեցի բովանդակային, բարեկիրթ և ուշադրությանն ու արձագանքին արժանի ելույթ։

Մյուս կողմից, տխրեցի, որ բանը հասել է արդեն ԱԺ բրիֆինգների ընթացքում նախապես պլանավորած խոսք հնչեցնելուն, ինչը վկայում է դոմինոյի հերթական քարի անվերադարձ անկման մասին (ինչին, ի դեպ, Հանրապետականը՝ ի դեմս բրիֆինգ տվող Հայկ Մամիջանյանի, չգնաց):

Երկար տեքստերիցս բողոքող, դրանք կարդացող և չհասկացող, չկարդացող, բայց քննադատողների համար արձագանքս կփաթեթավորեմ իրենց ընկալումներին ավելի դյուրամարս էմոջիների և սմայլիկների միջոցով, մնացածին կխնդրեմ ուշադրություն դարձնել բուն արձագանքիս վրա։

1. (ստարտ կամ ֆալշստարտ)։ Պարոն Վարդանյանի խոսքը փաստացի ծրագրային հենք էր իրենց իսկ կողմից առաջ քաշվող «տարանջատում» օպերացիայի համար, ինչով նա ուղղակիորեն հաստատեց իմ նախորդ պնդումը, որ ներընդդիմադիր ներկայիս լարվածությունը ոչ թե մեր կողմից է հրահրվել, ոչ թե մի կաթիլ մեղրից է ծագել, այլ Երկրորդ նախագահի թիմի ուղեղային կենտրոնում նախապես ծրագրավորված և նպատակաուղղված պլան է։ (Թե ինչո՞ւ է այդպես, մի քանի ակնարկ նախորդ հոդվածներումս արել եմ, իսկ մոտ ապագայում և պատեհ առիթով ավելի կմանրամասնեմ): Ինչպես փաստեց պարոն Վարդանյանը, Երկրորդ նախագահի ասուլիսն ընդամենը կատալիզատոր էր։ Ահա և մեր միամիտ ընդդիմադիր քաղաքացիներին հուզող «ո՞վ է սկսել» հարցի պատասխանը։

2. (Խիստ զարմանք): Շարունակելով «տարանջատման» հարցը՝ ստիպված եմ տարակուսանք հայտնել այդ տերմինի և դրա տակ դրվող իմաստի առնչությամբ։ Այդ ե՞րբ էինք միաձուլված կամ խառնված, որ պիտի տարանջատվենք։ Միասնակա՞ն էինք՝ այո։ Համախմբվա՞ծ էինք՝ այո։ Կողք կողքի՞ էինք՝ այո։ Բայց ոչ երբեք միախառնված, որ մի հատ էլ «տարանջատվենք»։ Վստահ եմ, որ պատկառելի բանախոսը սա շատ լավ հասկանում է, ուստի ինչո՞ւ է այսօր իր հիմնավորումներով ԱԺ բերել Երկրորդ նախագահի քարոզիչների կողմից համառորեն շրջանառվող սույն միտքը։ Չէ՞ որ, եթե այլևս համագործակցել չէիք ուզում, կարող էիք այդ մասին պարզապես ուղիղ և պաշտոնական հայտարարել։ Հարցադրումս միամիտների համար է, որովհետև իրականում սույն օպերացիայի հեղինակները դիտավորյալ են գնացել հենց այս կասկածելի և թաքուն ճանապարհով:

3. («Խելացի պլան»): «Սկանդալ և տարանջատում» օպերացիայի նպատակները պարզ են։ Հենց այնպես հայտարարել ներընդդիմադիր համագործակցության ավարտի մասին՝ չէր կարելի. Նախ՝ հարյուր-հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց հիմնական դարդը ոչ թե Երկրորդ կամ Երրորդ նախագահներին սատարելն է, այլ Նիկոլից ազատվելը, դա չէին հասկանա։ Պետք էր որպես ծխածածկույթ՝ սկանդալ հրահրել, որ կեղծ արդարացումների տեղ ունենալ։ Երկրորդը, փորձել այդ սկանդալով Երրորդ նախագահի և Հանրապետականի վրա բարդել թե «նախկինների» պիտակը, և դրա հետ կապված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրների բեռը։ Ու «մաքուր և պուպուշ» գնալ նոր ընտրությունների, ձեռքի հետ էլ փորձելով կոմպենսացնել սեփական ընկած վարկանիշը և կորցրած ձայները Հանրապետականի հաշվին: Ահա սա էր ողջ թաքուն պլանը, որ գնալով տեսանելի է դառնում և ամփոփվում պարոն Վարդանյանի այսօրվա ուղերձում։ Որքանո՞վ է ազնիվ մեր գործընկերների կողմից որդեգրված այս մոտեցումը, թող դատեն մեր հայրենակիցները։

4. (Գեղարվեստական ձևավորում): Այսօրվա բանախոսը Աղվան Վարդանյան չէր լինի, եթե չհամեմեր իր ծրագրային խոսքը fiction ժանրի գեղարվեստական հնարքներով։ Օրինակ, մեզ՝ ՀՀԿ-իս վերագրելով Միքայել Մինասյանի երեկվա տեսակետը «հեղափոխության» մասին։ Միքայելը իմ ընկերն է, բայց ես իր հետ համաձայն չեմ։ Իսկ Դուք, ընկեր Աղվան ջան, կհայտարարե՞ք, որ համաձայն չեք երբեմնի ինձ էլ հարազատ եղած TV-ի եթերից կամ Ձեր թիմի կարիքները սպասարկող տելեգրամային ալիքներից (ՏԳ) մեր հասցեին հնչող գնահատականների հետ։ Նույն գեղարվեստական հորինվածքի ժանրից էր նաև Կարեն Կարապետյանի մասին այսօրվա հիշատակումը. ՀՀԿ-ն երբեք իրեն չի մեղադրել կամ անվանարկել (տես՝ իմ նախորդ հոդվածներն այս առնչությամբ)։ Իսկ «Կարենը 2017-ին ընդամենը երկու պատգամավոր ուներ» պնդումն առհասարակ նոնսենս է՝ նա ուներ մի ամբողջ ՀՀԿ խմբակցություն։ Այդ Ձեր թիմն է ջանքեր գործադրում մեր բանավեճի մեջ սադրանքների միջոցով այլ քաղաքական դերակատարներ և կուսակցություններ ներգրավել։ Շարժառիթն էլ պարզ է (սա էլ՝ էքստրա էմոջի):

5. (Какого чёрта): Շարունակելով նույն գեղարվեստական մոտեցումները՝ պարոն Վարդանյանն առաջ է բերում «ի՞նչ էր լինելու, եթե…» հարցերի համախումբը, որը, բացի նրանից, որ զուտ մտավարժանքային հնարք է, նաև կիսատ է, միակողմանի և կանխակալ։ Ուստի, եթե հիմա էլ այդ ժանրի մեջ ենք մտնում, իմ կողմից այդ ձևաչափով մի քանի հարց էլ ես հավելեմ, որ գործընկերներս անգործ չմնան։

«Ի՞նչ էր լինելու, եթե…2008-ից նախագահ Քոչարյանն առաջնորդվեր «Уходя-уходи» սկզբունքով»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… որոշ ուժեր և գործիչներ ավելի հստակ տարանջատեին ներքին քաղաքականությունն արտաքին բզբզոցներից»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… ոմանք նախագահ Սարգսյանի վրա դրսից մարդ չբերեին»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… 2018-ին ակնկալվող պարկեշտություն և առողջ դատողություն դրսևորեին»։ Այս շարքն էլ ավելի բացված կարող եմ շարունակել, պատասխանող լինի…

6. (քաղաքական միգրացիա): Բարոյականության և սկզբունքայնության այսօրվա հակադրումը միայն առաջին հայացքից էր հնչում՝ որպես բարոյափիլիսոփայական նորույթ իմաստուն ռահվիրայի շուրթերից։ Իրականում այստեղ նույնպես քաղաքական հաշվարկ կար՝ պառակտել ՀՀԿ-ն, հակադրել շատերիս Երրորդ նախագահին։ Դնում եմ մի կողմ նման ուղերձի «մաքրասիրական» կողմը, այն էլ՝ 2018-ի մայիսի 1-ին բարոյական դիլեմաները կլասիկ, հերոսական և հարգանքի արժանի կերպով լուծած գործչի պարագայում։ Ընդամենը փաստեմ, ո՞ր քաղաքական կոնստրուկցիան է այս պահին ավելի խայտաբղետ, բազմաժանր և սինթետիկ, մե՞րը, թե՞ ձերը։ Այնքա՜ն նախկին Հանրապետական պաշտոնի հույսով միացավ ձեզ 2021-ին։ Ոչ մեկին ոչ խանգարել ենք, ոչ խոչընդոտել, ոչ էլ վատաբանել՝ մտածելով, թե մարդիկ գնում են կրելու։ Քի՞չ էր, էլի՞ եք ուզում։ Իրոք ռեսուրսի խնդիր կա՞։ Իմ գործը հեշտ է։ Ես չեմ ընտրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Ես կուսակցություն եմ ընտրել։ 2001-ից։ Հանրապետականը։ Ինչպես հազարավոր իմ կուսակիցներ։

Այստեղից բխող բոլոր հետևանքներով։ И в горе, и в радости. Ուստի, քաղաքական միգրանտներ այլ տեղեր փնտրեք, պարոնայք, ընկերներ, գործընկերներ (մարդ չգիտի էլ այսքանից հետո ո՞նց ճիշտ դիմի շատերիդ, որ միակողմանի չլինի)։

7. (Էպիլոգ): Պարոն Վարդանյանի խոսքում առկա մեջբերումներից, որոնք վերաբերում էին Երրորդ նախագահի հետ իր զրույցներին, արձանագրեցի ևս մեկ փաստ. նախագահ Սարգսյանը մեր գործընկերների համար շատ մատչելի է եղել, հանդիպող, շփվող, կիսվող, բաց։ Գուցե ավելին, քան պետք էր։ Նա նաև մի մեծ թերություն ունի քաղաքականության համար (թող ների իմ անկեղծությունը՝ «գցող» չէ։ Բայց թե՛ ինքը, թե՛ մենք չենք հանդուրժում, երբ փորձում են գցել մեզ։ Ուստի, գնացեք, տարանջատվեք, հաղթեք, կրեք, Աստված ձեզ հետ։ Բայց «Боливар не вынесет двоих» օպերացիաները մեր դեմ թարգեք, արդեն առանց այդ էլ պարզ է, որ «нам с вами не по пути».  Ու սա էլ ասեմ, որ էլ ավելի ոգեշնչվեք. նախկինում քննարկում էինք Արցախի՝ «անջատում՝ հանուն փրկության» հարցը, իսկ հիմա՝ տարանջատում՝ հանուն ընտրության։ Շնորհավորում եմ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ