Ռուսաստանը գրավել է Անդրեևկան. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Անդրեևկա գյուղը:
Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Գյուղը գտնվում է շրջանի արևմուտքում՝ Վոլնովախա շրջանում, Կուրախովոյից 15 կմ արևմուտք և Դոնեցկից մոտավորապես 40 կմ արևմուտք։
Երեկ՝ մարտի 5-ին, ՌԴ զինված ուժերը հայտարարեցին Անդրեևկայի մոտ գտնվող Պրիվոլնոյե գյուղի գրավման մասին։