Փոխանակ պարոն Ծառուկյանի գործը մի փոքր գնահատեք, դրել ինչեր եք քննարկում, ի վերջո նա այդ գործն արել է ձեր փոխարեն. Բելառուսից վերադարձած բլոգերը՝ ԱԳ նախարարին (տեսանյութ)
Փոխանակ պարոն Ծառուկյանի գործը մի փոքր գնահատեիք, թե մի սովորական աղջկա համար ինչ արեց, դուք դրել ինչեր եք քննարկում, ի վերջո, նա այդ գործն արել է ձեր փոխարեն: Այս մասին ի պատասխան ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունների ասել է վերջերս Բելառուսից Հայաստան վերադարձած բլոգեր Բելլա Բաբախանյանը:
Բլոգերը մասնավորապես նշել է. «Տեսա, որ Ազգային ժողովում իմ հարցն էր քննարկվում: Չգիտեի, որ, փաստորեն, Արարատ Միրզոյանն էր եկել իմ հետևից, փաստորեն, Արարատ Միրզոյանն է այդ դժվար պահին իմ կողքին հայտնվել, ես չգիտեի, որ դուռը բացեցի ու տեսա, որ Արարատ Միրզոյանն է կանգնած, ինձ թվաց, որ ուրիշ մարդ էր:
Ես չգիտեի, որ այդ դժվար պահին, որ ինձ թվում էր՝ էլ չեմ վերադառնա հայրենիք, որովհետև ինձ ասել էին, որ 15 օրից հետո ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու, Արարատ Միրզոյանն այդ դժվար պահին եկավ և կողքս կանգնեց, պատվիրեց ինքնաթիռ, բերեց ինձ Հայաստան: Այս թողնենք ժողովրդի դատողությանը: Թե ինչ է կատարվել ինձ հետ, ես եմ տեսել ու զգացել»:
Բելլան նշել է, որ արդեն տասն օր է՝ ինքը գտնվում է հայրենիքում, և կառավարության կողմից ոչ մի մոտեցում չի տեսել: