Մոսկվան Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը կդիտարկի որպես ՆԱՏՕ-ի մասնակցություն հակամարտությանը. Լավրով
Մոսկվան փոխզիջման տեղ չի տեսնում ուկրաինական տարածքում եվրոպական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման հարցում, նման քայլը կնշանակի ուղղակի պաշտոնական մասնակցություն Ռուսաստանի հետ հակամարտությունում, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այս քննարկումն անցկացվում է բացահայտ թշնամական նպատակով, և նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց պետք»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։
Նախարարի խոսքով՝ ռուսական կողմը կդիտարկի այդ զորքերի ներկայությունն ուկրաինական տարածքում այնպես, ինչպես դիտարկել է ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությունը Ուկրաինայում:
«Մենք կտրականապես չենք դիտարկելու նման գործողություն։ Սա կնշանակի, նորից եմ ուզում ասել, այլևս ոչ թե իբր հիբրիդային, այլ ՆԱՏՕ-ի երկրների ուղղակի, պաշտոնական, անթաքույց ներգրավվածություն Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում։ Դա չի կարելի թույլ տալ»,- ասել է Լավրովը։