Թրամփը նախատեսում է փախստականի կարգավիճակից զրկել ԱՄՆ-ի 240 հազար ուկրաինացիներին
Դոնալդ Թրամփը մտադիր է ապրիլին փախստականի կարգավիճակից զրկել ԱՄՆ-ում գտնվող 240 հազար ուկրաինացիների:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սա կարող է արագացնել նրանց արտաքսումը:
Հրապարակման համաձայն՝ որոշումը Թրամփի վարչակազմի ավելի լայն նախաձեռնության մի մասն է՝ տարբեր երկրներից ավելի քան 1,8 միլիոն միգրանտների զրկելու իրավական կարգավիճակից և կապված չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հարաբերությունների հետ: