Հայաստանը քարտեզի վրայից կարող է վերանալ որպես պետություն. ադրբեջանցի պատգամավորն անթաքույց uպառնալիք է հնչեցնում (տեսանյութ)
Ադրբեջանցի պատգամավորը շատ ուղիղ ու անթաքույց սպառնալիք է հնչեցնում՝ ասելով, թե Հայաստանը կարող է քարտեզից վերանա, եթե չկատարի ադրբեջանական պահանջները։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հրապարակած տեսանյութին կից գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ադրբեջանից եկող ագրեսիվ ազդակները ՊԵՏՔ Է տեսնել, հասկանալ, ճիշտ գնահատականներ տալ, աշխատել միջազգային արտաքին ու տարածաշրջանային դերակատարների հետ՝ վտանգավոր զարգացումները ճիշտ ժամանակին կանխելու համար, այլ ոչ թե ջայլամի պես գլուխը մտցնել հողի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ հիասքանչ է և խաղաղությունն էլ, իբր, շատ մոտ է․..»:
Տեսանյութն` այստեղ