Ադրբեջանի քաղաքական գործիչները այցելել են օկուպացված Արցախի Ստեփանակերտ, Իվանյան և Ասկերան քաղաքները
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից կազմակերպված հերթական համատեղ այցի շրջանակներում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, լրագրողներ, թերթերի խմբագիրներ և ինտերնետ հեռուստաալիքների ղեկավարներ մեկնել են օկուպացված Արցախի Ստեփանակերտ, Իվանյան և Ասկերան քաղաքներ:
Ներկա այցն արդեն հինգերորդն է:
Նախկինում քաղաքական ուժերի ներկայացուցիչների նման այցեր եղել են օկուպացված Արցախի Ակնա, Շուշի և Բերձոր քաղաքներ:
Ընթացիկ այցի ընթացքում մասնակիցները կայցելեն օկուպացված Ստեփանակերտի տեսարժան վայրերը, Ասկերանի բերդը և Իվանյան քաղաքը։