Ատկատներն ու փուչիկները հողի տակից գլուխ են բարձրացնում
Այսօր Ազատության պողոտայում մոտ 15մ երկարությամբ և 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա, նկատվել են մոտ 5մ երկարությամբ և մոտ 0,7 սմ լայնությամբ ճաքեր:
Փրկարարները սահմանազատել են Ազատության պողոտա թիվ 1/21 շենքի հարակից վտանգավոր հատվածը:
Սա պաշտոնական հաղորդագրությունից մի հատված է և առաջին հայացքից պարզապես փլուզում: Սակայն հարկ է նկատել, որ այս շինարարությունը կատարվել է ոչ վաղ անցյալում՝ շինարարական այսպես ասած հզոր ալիքի տարիներին, որը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից որակվեց որպես շինարարական փուչիկ և խոսվեց համատարած ատկատների մասին:
Այսօրվա փլուզումը որոշակի ապացույց է փողերի փոշիցման ու ատկատների մասին: Պարզապես նախկին իշխանության ատկատներն ու փուչիկները այսօր են տրաքում բառիս ուղիղ իմաստով, իսկ գործող իշխանության փուչիկները վաղեմության ժամկետ չունեն ՝փուչիկ Կարենը վկա: