«Արցախցիներին անձնագիր են տալիս, որում ծննդավայրը նշված է Ադրբեջան». Սիրանուշ Սարգսյան
Լրագրող Սիրանուշ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԿԱՐԵՎՈՐ
Արցախցիներից ոմանք վերաստանալով (չգիտեմ` ինչպես ճիշտ ձևակերպեմ այս մառազմը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, իրենց անձնագրերում հայնտաբերում են, որ ծննդավայրը նշված է Ադրբեջան։
Բայց ընտանիքի մյուս անդամների անձնագրում գրվել է ԼՂԻՄ կամ, օրինակ, Մարտունի ու Ստեփանակերտ։
Ընդ որում, որոշներին բողոքելու դեպքում կամայականության սկզբունքով փոխում են և գրում են, օրինակ, շրջանի անունը, իսկ մյուսներին` մերժում։ Այսպիսի բողոքներ ենք ստանում։
Խնդրում եմ, ովքեր արդեն անձնագիր են ստացել նորից ու բախվել են այս խնդրին, արձագանքեն, փորձենք հասկանալ` ինչ տրամաբանությամբ են մարդու ինքնությունը հաստատող այս կարևորագույն փաստաթղթում կամայական գրառումներ
«խզբզում»»: