Տաքսի ծառայությունը որոշում է տեխնոլոգիա մշակի, թե ինչպես առանց բենզինի կամ գազի ուղևոր տեղափոխի. Փաշինյան
«Օրինակ, տաքսի ծառայությունը որոշում է տեխնոլոգիա մշակի, թե ինչպես առանց բենզինի կամ գազի ուղևոր տեղափոխի, կամ սակավ ծախսով»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բարձր տեխնոլոգիական ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը խրարխուսելու մեխանիզմի մասին։
Նա նշեց, որ կառավարության նիստի օրն էլ տնտեսվարողից ստացել է նման նախագիծ։
Փաշինյանն ասաց, թե նոր ծրագրով աջակցություն կտրամադրվի նոր տեխնելոգիաներ ներդնող ընկերություններին։
Նա դրական համարեց, որ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը որոշի, թե առաջարկվող լուծումն արդյոք բարձր տեխնոլոգիական լուծում է։