Բոլորին հետաքրքրում է՝ վարչապետի կապած ժամացույցն ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քար կա մեջը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ այն, ինչ խոսում են կառավարությամ նիստում, ոչ ոքի չի հետաքրքրում։
«Հիմա բոլորին հետաքրքրում է, թե վարչապետը, որ ժամացույցը կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քար կա մեջը, մեջն ինչ միջուկային ռեակտոր է տեղադրված և այլն»,- կառավարության նիստում ասաց նա՝ ընդգծելով՝ եթե նման մի տեսանյութ դնեն, միլիարդներով դիտում կունենա։
«Բայց որ մարդուն ասես՝ քո բարեկեցությունն ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, չի հետաքրքրում։ Սա ամբողջ աշխարհի մասին է, ինչը նշանակում է, որ պետք է ջանք գործադրել, շփվել մարդկանց հետ»,- նշեց Փաշինյանը։