Ասելու բան չունեմ, ասելիք չկա, պարզ չի՞. Արամ Մանուկյանը` Հրազդանի ընտրությունների հետ
«Ասելու բան չունեմ, ասելիք չկա, պարզ չի՞»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ` անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունների ընթացքը վերահսկելու համար ՔՊ-ն ՀԱԿ-ի հետ բանակցում էր հանձնաժողովներում իր տեղերը ՔՊ-ին զիջելու հարցով։
Նիկոլ Փաշինյանը նաև նամակ է ուղղել ՀԱԿ խմբակցությանը: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամակը ստացել է, հստակ դիրքորոշմամբ հանդես կգան: Իսկ մինչ այդ Լևոն Զուրաբյանը չցանկացավ անդրադառնալ թեմային. «պատասխանը կլինի այսօրվա վերջում»,- եզրափեկեց նա: