Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Մեկտեղելով ջանքերը հանուն հավասարության» խորագրով միջոցառման շրջանակում մարտի 5-ին մասնակցել է պանելային քննարկման՝ «Խտրականությունը Հայաստանում. օրենսդրական բարեփոխումների   նախադրյալները» թեմայով:

Հիմնական խոսնակը Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան էր, խոսնակները՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվում են իրավահավասարության և հակախտրականության ոլորտին վերաբերելի տարբեր դիմումներ: Սակայն առավել շատ են մշտադիտարկումների արդյունքում վերհանվող դեպքերը: Հիմնական խնդիրն այս ոլորտում այն է, որ հանրային միջավայրում խտրական երևույթները որպես իրավունքների խախտում չեն էլ ընկալվում, իսկ իրավահավասարության ոլորտին առնչվող հանրային ընկալումները ձևախեղված են։

Բազմաթիվ դիմումներ ենք ստանում, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված, մասնավորապես՝ հարցերը վերաբերում են մատչելիության, զբաղվածության ապահովման խնդիրներին և այլն։ Հաճախ, համայնքահեն ծառայությունների բացակայության հետևանքով հաշմադամություն ունեցող երեխաների մայրերն առհասարակ զրկված են որևէ աշխատանքի ներգրավվելու հնարավորությունից՝ պայմանավորված երեխաներին խնամելու հանգամանքով»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև գենդերային հավասարության տեսանկյունից կարծրացած մոտեցումներին, որոնք փոխանցվում են կրթական համակարգի միջոցով:

«Հանրային ընկալման շրջանակներում գոյություն ունեն կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել կամ հակառակը՝ միայն կանայք։ Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում` կրթական համակարգի միջոցով», - նշել է Պաշտպանը:

Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների համայնքներում կանանց իրավունքների հետ կապված հարցերին:

«Մենք ունենք ազգային փոքրամասնությունների համայնքներ, որտեղ տարածված են վաղ, հարկադիր ամուսնությունները: Այն աղջիկները, որոնք ամուսնում են վաղ տարիքում` ըստ էության, հարկադրաբար, դուրս են մնում պարտադիր կրթությունից, չեն ունենում կրթությունը շարունակելու հնարավորություն, առողջության պահպանման իրավունքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս: Պետությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա և կարողանա ոչ միայն դեպքերի առկայության պարագայում հասցեավորել, այլ՝ կանխարգելել նշված խնդիրները»,- շեշտել է Անահիտ Մանասյանը:

Ամփոփելով` Պաշտպանը նշել է, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի:

«Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է: Այս տեսանկյունից կարևորում եմ նաև, որ պետությունը հնարավորինս արագ քայլերը ձեռնարկի իրավահավասարության մասին օրենքի ընդունման հետ կապված», - եզրափակել է Անահիտ Մանասյանը:

«ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵջեն հիմնադրամի, «Եվրոպական  գործընկերություն հանուն  ժողովրդավարության» ՀԿ-ի,  «Նիդեռլանդների հելսինկյան  կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործկացնությամբ: Ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական  միության կողմից: