Պենտագոնը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը
ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող բոլոր տեսակի ռազմական օգնությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պենտագոնը։
«Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ողջ օգնությունը»,- գործակալությանը հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ զենքերը, որոնք արդեն ուղևորվում էին դեպի Ուկրաինա, վերադարձվել են ԱՄՆ։
Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, ինչը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել Ուկրաինայի Զինված ուժերի համար ճակատում, հայտնում է Financial Times-ը և մի շարք այլ արևմտյան լրատվականները: