Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը ռումբ են նետել գյուղի վրա զորավարժությունների ժամանակ. կան վիրավորներ
Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի կործանիչը մարտական պատրաստության ժամանակ պատահաբար ռումբ է նետել Պոչեոն քաղաքի մերձակայքում գտնվող գյուղի վրա՝ պատճառելով վիրավորներ:
Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ յոթ մարդ վիրավորվել է Պոչեոն քաղաքի մերձակայքում գտնվող Իդոնգ շրջանի գյուղերից մեկում հրետանային արկ կամ ռումբ ընկնելու հետևանքով:
Հավելենք, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև համատեղ զորավարժություններ են անցկացվում ռազմաօդային ուժերի, ցամաքային զորքերի և երկրում տեղակայված ԱՄՆ-ի զորքերի մասնակցությամբ: