Նախիջեւանը հնագույն ադրբեջանական հող է. Ալիև
Նախիջեւանը հնագույն ադրբեջանական հող է, սակայն այն ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ։
Դրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկումից հինգ ամիս անց խորհրդային կառավարությունը այսպես կոչված Արևմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից և միացրեց Հայաստանին։ Այսպիսով, խզվեց ցամաքային կապը Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև,-հերթական պատմական կեղծիքն է նշել Ալիևը:
Այն ժամանակ Նախիջեւանի օկուպացված չլինելու պատճառներից էր նաեւ այդ ժամանակ կառուցված Ումիդի կամուրջը, որը կապում էր Նախիջեւանը Թուրքիայի հետ, ինչպես նաեւ այնտեղից եկող օգնությունը։ Սա նշանակալի ներդրում ունեցավ Նախիջեւանի պաշտպանության գործում,- նշելէ Ալիեւը։