Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է իր հայրենակիցներին:
Նա ասել է, որ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է նույն ինտենսիվությամբ, ԱՄՆ-ն ավելի ու ավելի քիչ աջակցություն է ցուցաբերում Կիևին, իսկ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար։
«Առաջին օրվանից մենք որոշեցինք աջակցել Ուկրաինային և պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Եվ մենք ճիշտ արեցինք: Խաղաղությունն այլևս չի կարող երաշխավորվել մեր մայրցամաքում: Ռուսական վտանգը կա, և դա ազդում է եվրոպական երկրների վրա, այն ազդում է մեզ վրա»,- ասել է նա։
Ֆրանսիայի նախագահը կրկին հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինա ուղարկել ֆրանսիական զորքեր՝ որպես պոտենցիալ խաղաղապահ ուժեր, երբ հրադադարը ձեռք բերվի։
Մակրոնը նաև ասել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերաբերյալ՝ ամբողջ ԵՄ-ն պաշտպանելու համար: