Էկվադորում ինքնաթիռի կործանման հետևանքով 22 զինվոր է զոհվել
Էկվադորում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկացնում է Ռիա Նովոստիին։
Երեկ Էկվադորում ցերեկային ժամերին ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում եղել է 22 զինծառայող։ Էկվադորի բանակի հայտնած տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել ինքնաթիռի անսարքության պատճառով։
Այս մասին իր թվիթերի էջում գրել է նաև Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան։
«Այնտեղ ոչ ոք կենդանի չի մնացել։ Մենք կորցրեցինք 22 զինվոր»,- գրել է նախագահը։