Ելիսեյան պալատը հերքել է Զելենսկիի հետ Վաշինգտոն մեկնելու Մակրոնի ծրագրերի մասին տեղեկությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի նախատեսում Վաշինգտոն այցելել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ այս փուլում չի նախատեսվում Մակրոնի նոր այցելություն Վաշինգտոն:
Մարտի 5-ին Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Սոֆի Պրիման հայտնել էր. «Դիտարկվում է այն տարբերակը, որ անհրաժեշտության դեպքում Մակրոնը նախագահ Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կրկին կայցելի Վաշինգտոն»։