ԱՄՆ-ից Ուկրաինա ուղարկվող հետախուզական տվյալների հոսքը մի քանի ժամ առաջ ամբողջությամբ դադարել է. BBC News
Անանուն ուկրաինական աղբյուրի կողմից բրիտանական Sky News հեռուստաալիքին տրամադրված տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ից Ուկրաինա ուղարկվող հետախուզական տվյալների հոսքը մի քանի ժամ առաջ ամբողջությամբ դադարել է:
Նախկինում տվյալներին հասանելիությունը միայն մասնակիորեն էր սահմանափակված, սակայն վերջին ժամերներս տեղեկատվության փոխանակումն ամբողջությամբ դադարել է. նշում է Sky News-ի պաշտպանության հարցերով խմբագիր Դեբորա Հայնսը՝ մեջբերելով իր աղբյուրի խոսքերը: Նախորդ օրը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) տնօրեն Ջոն Ռատքլիֆը հաստատել էր, որ ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ: Սակայն մինչ այդ, բազմաթիվ ամերիկյան լրատվամիջոցներ հաղորդում էին, որ ԱՄՆ-ի հետախուզական տվյալների որոշ կատեգորիաներ հասանելի էին ուկրաինական կողմին: