Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին՝ անհապաղ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ․ IUSY

IUSY-ն կոչ է արել միջազգային հանրությանը՝ պահանջել Ադրբեջանում անօրինաբար պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և պատանդների   ազատ արձակումը։ Հայտարարությունը՝ ստորև․

«Հունվարի 17-ից ի վեր Ադրբեջանի Բաքու քաղաքում շարունակվում են կեղծ դատավարություններ՝ ուղղված 16 հայ պատանդների դեմ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և զինվորական ղեկավարներ:

Նրանց դեմ առաջադրված մեղադրանքները՝ սկսած ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների ձևավորում, անհիմն են և քաղաքականապես ուղղորդված: Այս կեղծ դատավարությունները հերթական անգամ կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և հանդիսանում են հաշվարկված փորձ՝ ջնջելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի պատմական և քաղաքական ինքնությունը:

Շուրջ 17 ամիս այս անձինք ապօրինի պահվում են կալանքի տակ՝ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի դաժան ռազմական արշավից հետո, որի հետևանքով ավելի քան 120․000 էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանվել են Արցախից/Լեռնային Ղարաբաղից: Նրանց շարունակական կալանքը, ինչպես նաև Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքները կազմում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ծանր խախտում:

IUSY-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանը, Եվրոպական միությանը և առնչակից բոլոր շահագրգիռ կողմերին, անհապաղ գործողություններ ձեռնարկել, մասնավորապես՝

  • Պահանջել Ադրբեջանում անօրինաբար պահվող բոլոր հայ քաղաքական բանտարկյալների և պատանդների անմիջական ազատ արձակում:
  • Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների շարունակական խախտումների համար՝ միջազգային իրավական մեխանիզմների միջոցով:
  • Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քաղաքական և զինվորական ղեկավարության նկատմամբ:
  • Ապահովել Արցախի բնիկ հայ բնակչության՝ իրենց հայրենիք հավաքականորեն վերադառնալու իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո և համաձայն ինքնորոշման հիմնարար իրավունքի:
  • Պահանջել Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ պահպանելով նրա միջազգային ճանաչված սահմանները:

IUSY-ն շարունակում է պաշտպանել Արցախի բնիկ հայ բնակչության անքակտելի իրավունքները, նրանց ինքնորոշման իրավունքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը:

Որպես միջազգային կազմակերպություն, որը հանձն է առել պաշտպանել բոլոր ժողովուրդների ազատությունը, ինքնիշխանությունը և արժանապատվությունը, մենք կշարունակենք մեր առաքելությունը՝ պաշտպանելով ճնշված ազգերի և նրանց հիմնարար իրավունքները»:

Սոցիալիստ (ընկերվար) երիտասարդության միջազգային միությունը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպություն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական երիտասարդական միությունների: IUSY-ն, որը հիմնադրվել է 1907 թվականին որպես Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպություններ 110 երկրներում: Նրա առաքելությունը ներառում է երիտասարդության ներգրավվածություն, զանգվածային ակտիվություն, կրթական միջոցառումներ, արշավներ և համաշխարհային շահերի պաշտպանություն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպության լիիրավ անդամ է։