Ռուսաստանը ներկայումս իր պատմության դժվար ժամանակաշրջանն է ապրում. Պուտին
Ռուսաստանը ներկայումս իր պատմության դժվար ժամանակաշրջանն է ապրում:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի նիստում։
«Ես և դուք շատ լավ հասկանում ենք, որ մեր երկիրն ապրում, աշխատում և պայքարում է իր ապագայի համար։ Այն անցնում է իր պատմության և զարգացման շատ դժվար, կարևոր փուլ»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։
Պուտինը նաեւ նշել է, որ Ուկրաինայում պատերազմը պարտադրվել է Ռուսաստանին։
Նա կոչ է արել Ռուսաստանի իրավապահ մարմիններին պատերազմի պայմաններում թույլ չտալ ծուլություն։