Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Սվիդլերի հետ
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Այս տուրում Արոնյանի մրցակիցը ռուս Պետեր Սվիդլերն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 41-րդ քայլին շախմատիստները կիսեցին միավորը:
Արոնյանը հաջորդ տուրում կմրցի Ֆաբիանու Կարուանայի հետ: