Ռուսաստանը պատրաստ է օգնել լուծել իրանական միջուկային խնդիրը. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը փոխշահավետ հարաբերություններ է զարգացնում Իրանի հետ և պատրաստ է անել հնարավորը միջուկային խնդրի լուծման համար։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Քանի որ Իրանը մեր դաշնակիցն է, գործընկերը, երկիր, որի հետ մենք զարգացնում ենք համապարփակ, փոխշահավետ և փոխադարձ հարգանքով փոխհարաբերություններ, Ռուսաստանը պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել միջուկային խնդրի լուծման համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։