Սթարմերը և Մակրոնը ցանկանում են Զելենսկու հետ գնալ Սպիտակ տուն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաջորդ շաբաթ Վլադիմիր Զելենսկու հետ կմեկնեն Վաշինգտոն՝ ներկայացնելու ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ծրագիր:
Այս մասին գրում է Daily Mail-ը։
Հրատարակությունը նշում է նաև, որ Լոնդոնն ակտիվորեն աշխատում է Սպիտակ տանը համոզելու վերսկսել ռազմական օգնությունը Կիևին։
Մինչդեռ Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ այսօր հանդիպելու է Օլաֆ Շոլցի հետ՝ քննարկելու Ուկրաինային լրացուցիչ աջակցության տրամադրումը:
Le Monde-ի փոխանցմամբ՝ Գերմանիան ավելի քան 3 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում։