Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում է
Մամուլ

«ԵՄ-ին ինտեգրումը նշանակում է ինտեգրում Թուրքիային» թեզը բացահայտ կեղծիք է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Հայաստանում Եվրոպական Միության արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը պատասխանել է «Հրապարակի» հարցերին։  


- Պարոն դեսպան, նախ արձանագրեմ, որ ուրախալի փաստ է, որ EUMA-ի՝ ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվեց երկու տարով։ Ի՞նչ եզրակացություններ են արվել առաքելության նախորդ երկու տարիների գործունեությունից, եւ, ըստ Ձեզ, ի՞նչ փոփոխություններ, նորամուծություններ կարող են լինել հաջորդ երկու տարիներին։

- Ուրախ եմ լսելու Ձեր դրական կարծիքը Հայաստանում ԵՄ-ի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ EUMA-ի տեղակայման վերաբերյալ: Մենք աշխատում ենք մեր գործընկերությունն ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ, եւ այստեղ շատ կարեւոր է հիմնվել այն ամենի վրա, ինչին համատեղ հասել ենք։ EUMA-ի մանդատի՝ եւս երկու տարով երկարաձգման առնչությամբ ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մանդատը կմնա նույնքան ուժեղ, որքան եղել է մինչ այժմ: EUMA-ն կշարունակի ֆիզիկապես ներկա լինել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին եւ այդպիսով կշարունակի նպաստել խաղաղությանը, կայունությանը եւ մարդկանց անվտանգությանը։
Տեղակայումից ի վեր EUMA-ն ցույց է տվել իր արժեքը՝ դառնալով հիմնական կայունացնող գործոնն ու ուժը տարածաշրջանում: Առաքելության դիտորդները սահմանային զարգացումների իրենց մանրակրկիտ մշտադիտարկումով եւ զեկույցներով ոչ միայն նպաստ են բերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ջանքերին, որոնց սատարում է  ԵՄ-ն, այլեւ բարձրացրել են տեղական համայնքների անվտանգությունն ու դիմադրողականությունը: EUMA-ի ֆիզիկական ներկայությունը տեղերում վճռորոշ գործոն է ծառայել ավելի անվտանգ միջավայր ձեւավորելու համար՝ վստահություն հաղորդելով սահմանամերձ շրջանների բնակիչներին, եւ վերահաստատել է ԵՄ-ի դերը՝ որպես կայուն խաղաղության հասնելու ճանապարհին հուսալի գործընկերոջ։ Նշեմ նաեւ, որ EUMA-ի տեղակայումից հետո միջադեպերի թիվը հայ-ադրբեջանական սահմանին եւ վերահսկողության գծի երկայնքով զգալիորեն նվազել է։ Խաղաղության եւ անվտանգության ձգտող հայ ժողովրդի կողմից սա շատ դրական է գնահատվում։

Կցանկանայի նաեւ սա էլ նշել, որ EUMA-ի տեղակայումը փոխլրացնում է Եվրոպական Միության ավելի ընդարձակ ջանքերը՝ Հայաստանի կայունությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ։ Օրինակ՝ Սյունիքում (այն մարզերից մեկը, որտեղ ներկա է առաքելությունը) մենք իրականացնում ենք նաեւ համապարփակ ներդրումային ծրագիր, որին մինչ այժմ հատկացրել ենք շուրջ 150 միլիոն եվրո (ավելի քան 60 միլիարդ ՀՀ դրամ)։ Ներդրումները կատարվում են կրթության, զբաղվածության, մասնավոր հատվածի, գյուղական տնտեսությունների զարգացման, էներգետիկայի, նաեւ փոքր ենթակառուցվածքների ոլորտներում, եւ հավելյալ հնարավորություններ են բացում մարզի բնակիչների առջեւ։ 

- 2022-ի մայիսին ԵՄ-ն ընդունեց մի փաստաթուղթ, որը կարճ կոչվում է Strategic Compass: Քաղաքացիական դիտորդական առաքելությունը զուգահեռ այդ փաստաթուղթը նախատեսում է ԵՄ Արագ գործարկման ուժերի (EU Rapid Deployment Capacity) կազմավորում, մինչեւ 5 հազար զորակազմով, որը 2025-ից պատրաստ է լինելու ԵՄ սահմաններից դուրս տեղակայման: Այս կազմավորումը շատ է նման սպառազեն խաղաղապահ ուժերի, հետեւաբար, ցանկանում եմ հարցնել՝ ի՞նչ խոչընդոտներ, ի՞նչ շահավետություն, նպատակահարմարություն, հեռանկարներ կան EU Rapid Deployment Capacity-ի հետ կապվող առաքելություն Հայաստանում տեղակայելու առումով, եւ մինչ այժմ եղե՞լ են արդյոք քննարկումներ այդ թեմայով։

- Ես շատ հստակ լինեմ. Հայաստանում ռազմական առաքելություն տեղակայելու վերաբերյալ քննարկումներ Եվրոպական Միությունում չկան։ ԵՄ-ի աշխատանքը՝ Արագ գործարկման ուժերի (EU Rapid Deplyment Capacity) կազմավորման, պատրաստության բերելու ուղղությամբ, կապված չէ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների հետ։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում, ինչպես գիտեք, ԵՄ-ն անցյալ ամռանը ընդունեց Հայաստանին աջակցության առաջին փաթեթը՝ 10 միլիոն եվրո արժողությամբ: Այս ոչ մահաբեր օգնությունը կոչված է մեծացնելու Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական հագեցվածությունը՝ ի հաշիվ տրամադրվող լիարժեք շահագործելի վրանային ճամբարի։ Քայլի նպատակը զինված ուժերի գործողությունների արդյունավետությունը եւ փոխգործունակությունը բարձրացնելն էր, ինչպես նաեւ՝ ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչությանը ցուցաբերվող պաշտպանությանը նպաստելը։ Այս փաթեթի իրագործումն ընթացքի մեջ է։ Միաժամանակ, մենք արդեն սկսել ենք Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում երկրորդ փաթեթի շուրջ քննարկումները՝ Հայաստանի անվտանգության, կայունության եւ դիմադրողականության բարձրացմանն ուղղված մեր աջակցությունն ընդլայնելու համար։ 

- Մի հարց, եթե կարելի է, Հայաստանում ԵՎՐԱՔՎԵ-ի գործընթացի առնչությամբ։ Գիտեք, ինձ արտառոց է թվացել այն, որ ոչ մի ԵՄ հաստատություն, նույնիսկ euneighbourseast.eu կայքը մի բառ անգամ չասացին Հայաստանում ԵՎՐԱՔՎԵ-ի արշավի մասին, ո՛չ 2024-ի ամռանը, երբ այդ գաղափարը ներկայացվեց, ո՛չ այն ժամանակ, երբ այն նախաձեռնության էր վերածվել, ո՛չ ստորագրահավաքի փուլում, ո՛չ հետո: Այժմ ԵՎՐԱՔՎԵ-ի օրինագիծն Ազգային ժողովում է, անցել է առաջին ընթերցում, Դուք ինչպե՞ս կգնահատեք գործընթացը սկզբից մինչեւ ներկա պահը։ Այն որեւէ նշանակություն ունի՞, որեւէ բան փոխո՞ւմ է Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկայում։ 

- Մենք ողջունում ենք դրական մղումը եւ աջակցում ենք ամենասերտ հարաբերություններին։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հաստատված՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ցույց է տալիս Եվրպական Միության ու նրա արժեքների գրավչությունը։ Ես ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ ԵՄ-ում կա ամուր հանձնառություն եւ ներքին համաձայնություն՝ շարունակելու ամրապնդել ԵՄ-Հայաստան գործընկերությունը, հենվելով մեր ընդհանուր արժեքների, շահերի եւ կանոններով առաջնորդվող աշխարհակարգին նվիրվածության վրա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա դրա ընթացակարգերը, չափանիշները հստակ են եւ հանրահայտ, դրանք գործարկվում են երկրի կողմից անդամակցության հայտ ներկայացնելուց հետո։ 


Իրականում, ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք ավելի սերտ չեն եղել, քան այժմ, եւ ընդլայնվում են արագորեն։ Ի հավելումն առաջընթացի, որ արձանագրվել է գոյություն ունեցող Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) գործադրմամբ եւ այն աշխատանքների, որ դեռ պետք է կատարվեն՝ այդ համաձայնագրի ողջ ներուժը վեր հանելու համար, ես կցանկանայի մատնանշել վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի որոշումը, որը ԵՄ-ի կողմից ընդունված այդ կարգի միակ որոշումն էր վերջին 5 տարում։ Նշեմ նաեւ «Կայունության եւ աճի ծրագիրը Հայաստանի համար» (Resilience and Growth Plan for Armenia) իր՝ 2024-27թթ․ համար նախատեսված 270 միլիոն եվրոյի հատկացումով, ինչի մասին հայտարարվեց անցյալ ապրիլին։ Ծրագիրը, թիրախային օժանդակություն ցուցաբերելով, կխթանի երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ հաղորդակցությունը, ձեռնարկատիրությունը, առեւտուրը, էներգետիկ դիվերսիֆիկացումը  եւ Հայաստանն ավելի կմոտեցնի Եվրոպային:

- Մի հարց եւս՝ Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից, իմ կարծիքով, սուտ ու կեղծիք է տարածվում, թե «ԵՄ-ին ինտեգրումն իրականում նշանակում է ինտեգրում Թուրքիային»։ Նման քարոզչությունը, իմ կարծիքով, բարոյազուրկ եւ մոլորեցնող արարք է՝ հայ ժողովրդի հանդեպ, եւ անսքող թշնամանք՝ ԵՄ-ի հանդեպ։ ԵՄ-ն չպե՞տք է արձագանքի այդ հայտարարություններին, օրինակ, նման բան հայտարարողներին persona non-grata հայտարարելով։

- Եվրամիությունը շատ բաց եւ թափանցիկ քաղաքականություն է վարում։ Սա, իհարկե, տեսանելի է նաեւ հասարակության համար, եւ հայ ժողովուրդը կարող է տարբերակել քարոզչությունը, ապատեղեկատվությունն ու շահարկումը։ Մենք, անշուշտ, աջակցում ենք հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը Հայաստանի եւ նրա բոլոր հարեւանների միջեւ, այդ թվում՝ Թուրքիայի։ Սրանից դուրս ցանկացած այլ պնդում ակնհայտ կեղծիք է: Բայց ես նաեւ շատ հստակ լինեմ, որ ԵՄ-ն հարգում է խոսքի ազատությունը, որը հիմնարար իրավունք է՝ եվրոպական ու համընդհանուր։

- Վերջին, թերեւս, ամենակարեւոր հարցը՝ ԵՄ-Հայաստան նոր Գործընկերության օրակարգի վերաբերյալ: Չե՞ք ասի՝ քանի՞ բաժին ունի այդ փաստաթուղթը, որո՞նք են դրա սկզբունքային տարբերությունները CEPA-ից, եւ, վերջապես՝ Գործընկերության օրակարգը կծառայի՞ որպես Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման ճանապարհային քարտեզ, թե՞ ճանապարհային քարտեզը կսահմանվի մեկ այլ փաստաթղթով:

- Հենվելով ԵՄ-Հայաստան հարաբերություններում առկա զարգացումների դրական արագացման վրա՝ ԵՄ-Հայաստան նոր «Գործընկերության օրակարգը», որի շուրջ բանակցությունները շարունակվում են, կսահմանի ավելի հավակնոտ առաջնահերթություններ՝ բազմաթիվ ոլորտներում համագործակցության համար․ քաղաքական երկխոսություն, անվտանգություն, հիմնարար իրավունքներ, տնտեսություն, տրանսպորտ, կրթություն եւ զբաղվածություն: Այն կօգնի նաեւ՝ վեր հանելու «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) զգալի ներուժը:


Նոր Գործընկերության օրակարգի համար ֆինանսական հենք կծառայի ԵՄ-ի՝ արդեն հիշատակված «Կայունության եւ աճի ծրագիրը Հայաստանի համար» (Resilience and Growth Plan for Armenia)՝ իր 270 միլիոն եվրո ֆինանսավորմամբ 2024-27թթ․ ժամանակաշրջանում։ Այն կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ՝ հաղորդակցությանը, ձեռնարկատիրությունը, առեւտրին եւ էներգետիկայի դիվերսիֆիկացմանը։ Այս փաստաթղթերը, վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում մշակվելիք Գործողությունների ծրագրի հետ միասին, հիմք կծառայեն հաջորդ փուլի մեր ձեռքբերումների համար, անշուշտ, շատ ասպարեզներում Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին: Այդ աշխատանքն առանցքային կլինի մեր երկկողմ հարաբերությունների եւ կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի համար: