Ես նամակ եմ ստացել Զելենսկիից խաղաղության բանակցությունների պատրաստակամության մասին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ նամակ է ստացել Վլադիմիր Զելենսկիից՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար և որքան հնարավոր է շուտ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության հավաստիացումով։
Այս մասին գրում է BBC-ն։
«Այսօր ես կարևոր նամակ ստացա Զելենսկիից։ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար», - ասել է պետության ղեկավարը Կապիտոլիումում՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում։