ԱՄՆ-ը հութիներին ճանաչեց որպես ահաբեկիչներ
ԱՄՆ Պետդեպարտամենտը Եմենի հութի շարժումը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։
Այս մասին գրում է The Guardian-ը։
Սա նշանակում է, որ հութիներին հովանավորելը և նրանց այլ նյութական օգնություն տրամադրելը կհանգեցնի ԱՄՆ վարչակազմի կողմից տուգանքների և պատժամիջոցների: Հութիներին ահաբեկիչներ ճանաչելու պատճառը նրանց կրկնակի հարձակումներն էին Կարմիր ծովում և Ադենի ծոցում առևտրային նավերի վրա, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորականների վրա:
Այսօր Եմենի հութիները խոցել են ամերիկյան 15-րդ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։