Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

«Շախ» պետք է հայտարարել և «մատ» անել ոչ թե իրար, այլ նրան․ Արմեն Աշոտյան

«Շախ» պետք է հայտարարել և «մատ» անել ոչ թե իրար, այլ ՆՐԱՆ։
 
Այսօրվա դատական նիստից վերադառնալով՝ ծանոթացա լրահոսին, որում իր ուրույն և հետաքրքիր տեղն ուներ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների անունից անդրադարձն իմ համեստ անձի վերջին շրջանի երկարաշունչ, ծանր և խիտ հոդվածներին, որ հնչեցվեց տիկին Ագնեսա Խամոյանի կողմից։
 
Ի սկզբանե արձանագրեմ, որ տիկին Խամոյանին (Ագնեսային) ընկեր եմ համարում, ուստի արձագանքս խնդրում եմ դիտարկել ոչ թե միջանձնային տարաձայնությունների հրապարայկայնացում, այլ քաղաքական էսսե։ Իսկ սույն դժվարամարս թեման առավել ընկալելի դարձնելու համար թույլ տվեք դիմել շախմատային զուգահեռներին։
1. e2-e4 կամ ո՞վ է սկսել այս առճակատումը։ Պարզ է, որ կողմերը նման իրավիճակներում կոնֆլիկտների ծագման մեջ մշտապես հակված եմ իրար մեղադրել, և տիկին Խամոյանը փորձում է հաշվարկել լարման ժամանակացույցը երկրորդ նախագահի վերջին ասուլիսին հաջորդած՝ Նարեկ Մալյանի տեսանյութերից, որոնցով բարեկիրթ, բայց քննադատական խոսք է հնչեցվում նախագահի ասուլիսի կապակցությամբ։
 
Եվ, ըստ այդ վարկածի, նրանց համբերության բաժակը լցվեց, ու նախագահ Քոչարյանի թիմը անցավ լայնածավալ հարձակման։ Չեմ բացառում, որ մեր գործընկերները, իրոք, այդպես են ընկալում տեղի ունեցածը, սակայն փաստերը այլ բանի մասին են վկայում։ Նախ շնորհակալ եմ, որ տիկին Խամոյանը փաստեց, որ Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի վրա իրենց գրոհից առաջ ոչ մի ՀՀԿ-ական, չկիսելով նախագահ Քոչարյանի որոշ գնահատականներ, իր ուղղությամբ նույնիսկ որևէ ավել բառ թույլ չի տվել (Նարեկի խոսույթը, ի դեպ, նույնպես բացառապես քաղաքական էր):
 
Երկրորդը, ընդունելով Մալյանի որոշակի հարաբերությունները մեզ հետ, արդյո՞ք դա բավարար հիմք էր երկրորդ նախագահի թիմի կողմից նման լոկալ դրսևորումները գլոբալ հարթակ հանելու համար։ Չէ՞ որ նույն երկրորդ նախագահի հետ սերտ կապեր ունեցող տարբեր շրջանակներ արդեն 5 տարի գրեթե ամեն օր մեր և անձամբ նախագահ Սարգսյանի հասցեին շատ ավելի սուր, իրականում՝ կեղտոտ և ոչ կոռեկտ ձեւակերպումներով լի խոսույթ են դրսեւորել և դրսևորում։
 
Ռուսալեզու տելեգրամյան ալիքներ, իբրև իրենց հետ կապ չունեցող համակիրները, բայց ամենօրյա կապի մեջ գտնվող, իրենցից «զատված» արկածախնդիրներ՝ այս բոլոր դերակատարների կողմից մեր հասցեին հնչող զրպարտությունների, վիրավորանքի, ստերի ամեն չափաբաժնից հետո դուք մեզ լուրջ դեմքով համոզում էիք, որ՝ «Արմ ջան, ի՞նչ անենք, նրանք մեզ հետ ոչ մի կապ չունեն», մենք էլ, տիկին Ագնեսայի ասած՝ ջենթլմենական պայմանավորվածությունը պահելով, ձև էինք տալիս, որ հավատացինք այդ բացատրություններին ու առաջ անցնում։
 
Մանավանդ, որ «կապ չունեիք», բայց մեր քննարկումներից հետո այդ շրջանակների թույնը ժամանակավոր պակասում էր։ Ձեր տրամաբանությամբ, հարգելի գործընկերներ, մենք իրականում ՝ ձերոնց ամեն նման առիթով պիտի «համարները հանեին և իջնեինք ձո՞ր»։ Դուք իրո՞ք կարծում եք, որ Նարեկից է սկսել այս սրացումը։ Եկեք անկեղծ ընդունեք, իր ձեզ համար Մալյանի լայվերը ընդամենը casus belli էին։ Իսկ եթե որևէ մեկը bellum է ուզում, ապա casus միշտ էլ կգտնի։
 
2. Ադրբեջանական գամբիտ՝ կամ որտե՞ղ են կարմիր գծերը։ Արդեն մի քանի սպիկերների մակարդակով մի թեզ է կրկնվում, որ «երկրորդ նախագահի ասուլիսը ծանր են տարել բոլոր չար ուժերը՝ նիկոլականները, ադրբեջանցիները (որոշ տարբերակներում՝ նաեւ լեւոնականները) և… հանրապետականները։
Նման շարքում մեզ հիշատակելը, դեռ դնում եմ մի կողմ բովանդակային հարցը, ոչ թե մեզ, այլ իրականում՝ ձեզ պատիվ չի բերում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ ոչ աշխարհի, ոչ էլ Հայաստանի զարգացումները երկրորդ նախագահի ասուլիսի շուրջ չեն պտտվում։ Դուք մեզ և ադրբեջանցիներին նույն շարքո՞ւմ եք դիտարկում։ Իսկ մենք կարո՞ղ ենք այդ դեպքում խրոխտ տոնով և շատ ավելի փաստարկված պնդել, որ «Սերժին մերժելուց» ուրախացել էին նիկոլականները, ադրբեջանցիները և… շարունակե՞մ։
 
Իհարկե, ոչ, որովհետև այդքան հարգանք ունեմ ոչ միայն ձեր, այլև սեփական անձիս հանդեպ։
3. Рокировка՝ կամ ո՞վ բերեց Նիկոլին։ Տիկին Խամոյանը միամտաբար կարծում է, որ հիշեցնելով 18-ի դեպքերում երկրորդ նախագահի թիմակիցների դերակատարման մասին, մենք նույնքան միամտաբար ի նկատի ունենք իր ազգական մեկ տիկնո՞ջը։ Կամ, լրագրողների սադրիչ հարցերի տրամաբանությամբ՝ նախագահ Քոչարյանի երկու որդիների՞ն։
 
Հուսով եմ, ինքներդ չեք հավատում ձեր այդ մեկնաբանություններին, քանզի այդ ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները շատ ավելի խորն էին, և նախագահ Քոչարյանի՝ «ճամպրուկի» մասին՝ միայն նախագահ Սարգսյանի հրաժարականից 6 օր անց խոսելը՝ շատ ավելի պերճախոս, քան «ո՞վ կար այդ օրերին հրապարակում» պարզունակ հարցը։ Ուստի այս անգամ շախմատային լեզվով վերաշարադրեմ միտքս. մենք չենք մեղավորը, որ թե աջից. թե ձախից ուզում էին տեղահանել թագավորին։ Մենք մեղավոր չենք , որ նավակների միջև թագավորին փոխատեղելու լռելյայն կոնսենսուս ձևավորվեց։ Մենք չենք մեղավորը, որ ոմանց երազած կարճ «рокировка»-ն չստացվեց և մյուս ուժերը հաջողացրեցին երկարը։ Սրանից բաց և հասկանալի էլ ո՞նց ասեմ։
4. Сеанс одновременной игры կամ ի՞նչ էր կատարվում 2008-18թթ.։ Մինչ նախագահ Սարգսյանը 2008-ի մարտի 1-ից հետո մի քանի տարի դիմադրում էր արտաքին խաղացողներին, որոնք ցանկանում էին օգտվել դրանից հետո երկրում ստեղծված իրավիճակից, մինչ հաջողությամբ առաջ էր տանում, լրամշակում եւ ամրապնդում էր նախագահ Քոչարյանից ժառանցություն ստացած Մադրիդյան սկզբունքները, դրանք վերածելով էլ ավելի հայանպաստ Հիմնարար սկզբունքների, մինչ երկրի ներսում փորձում էր վերականգնել նվազագույն համերաշխության մթնոլորտը, ներսի և դրսի տարբեր ուժեր, գործիչներ և դերակատարներ ջանում էին սեփական խաղն առաջ տանել՝ երբեմն չհասկանալով, թե որտեղ է ավարտվում ներքին քաղաքականությունը և որտեղ է սկսվում արտաքինը։
Եվ երբ ընդգծում եմ այն փաստը, որ նախագահ Քոչարյանը երբեք չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, բնավ, ի նկատի չունեմ իր հինգ հարցազրույցները, այլ՝ այն, ինչ սխեմատիկ կերպով շարադրել եմ այդ կապակցությամբ իմ նախորդ հոդվածներում։ Ու ևս մեկ հիշեցում. 2008-18թթ. հարաբերությունների մասին հարցը թարմացրեց անձամբ նախագահ Քոչարյանն իր վերջին ասուլիսին՝ համաձայնելով լրագրողի խոսքերի հետ, թե՝ «10 տարի Ձեր դեմ է աշխատել երրորդի քարոզչամեքենան»։
 
Ցավում եմ, որ իմ ազնվությունն այդ տարիներին ենթակարպետային ԵՐԿԿՈՂՄ և ՓՈԽԱԴԱՐՁ լարվածության մասին վարակիչ չդարձավ, ավելին՝ գնահատվեց որպես «ինքնախոստավանական ցուցմունք»։
5. Разбор партии կամ ի՞նչ եղավ 18-ին։ Կրկնությունը մի կողմից գիտության մայրն է, իսկ մյուս կողմից՝ քաղաքական տեխնոլիգիա, ուստի հասկանում եմ մեր գործընկերների ձեռամբ այդ հարցադրման համառ վերարտադրումը՝ անկախ իրենց հայտնի փաստերից, անկախ իրենց կողմից շրջանցվող փաստերից և անկախ իրենց հեգ շաղկապված և մեզ հայտնի փաստերից։
 
Մանավանդ, երբ իրենց գրեթե բոլոր առաջատար դերակատարները բազմաթիվ առիթներ են ունեցել անձամբ նախագահ Սարգսյանի հետ քննարկել այդ իրադարձությունները։ Ուստի մի քանի դետալ կավելացնեմ ընդամենը։ Այո, Հանրապետականը հսկայական հանրային եւ քաղաքական ճնշման տակ մայիսի 8-ին ընդառաջ հայտարարեց, որ կտա պակասող ձայները՝ երեք, կրկնում եմ՝ ԵՐԵՔ խորհրդարանական ֆրակցիաների կողմից երկրորդ, կրկնում եմ՝ ԵՐԿՐՈՐԴ անգամ առաջադրված վարչապետի թեկնածուին։
Էդ ձեր հետևողական առաջադրումը հեչ, մեզանից բռնաճնշումներով կորզած ձայները մե՞ջ։ Լո՞ւրջ, տիկին Խամոյան ջան։
 
Ինչ վերաբերում է այդ օրերին 2019-ին արտահերթ ընտրությունների չգնալու սցենարին, ապա «ինչո՞ւ դա չստացվեց» հարցն ավելի ճիշտ է ուղղել Նիկոլին 2018-ին մեկուսարանում այցելած պատկառելի մարդկանց (նրանց ցանկը մեծ չէ)։
 
6. Fair play կամ արդյո՞ք ես շնորհակալ եմ «Հայաստան» խմբակցությանը։ Տիկին Խամոյանը ճիշտ չի հասկացել 2018-ին Հանրապետականի կողմից նախագահ Քոչարյանին ի պաշտպանություն արված քայլերի մասին իմ հիշեցումը։
 
Առավելևս տեղին չէ իմ բանտարկության ժամանակ ինձ այցելելու կամ ապօրինի դատավարության ընթացքում ինձ համար երաշխավորելու (դա էլ ես ավելացնեմ) հետ համեմատությունը, թեպետ առաջին երեք նախագահներից յուրաքանչյուրի հետ անգամ նման զուգահեռը մի 15 տարի առաջ կարող էր սնել իմ երիտասարդ փառասիրությունը։
 
«Մենք Քոչարյանին ամենասկզբից էլ պաշտպանել ենք» մեսիջը պատասխան էր ձեր որոշ գործիչների դավադրապաշտական տենդին։ Ուստի խոստանում եմ ձեզ երբեք չմոռանալ ձեր աջակցության մասին և միշտ շնորհակալ լինել, ինչպես չեմ մոռացել առ այսօր։ Որպեսզի երբեք չնմանվեմ ձեր այդ ոչ փոքրաթիվ գործընկերներին։ Հենց ես էլ մոռանամ, խնդրում եմ, կոշտ և հրապարակավ հիշեցրեք ինձ։ Չեմ նեղանա։ Էնդշպիլի փոխարեն։
Շախմատային տերմինաբանության հարուստ բառապաշարից միտումնավոր կերպով շրջանցեցի շախ և մատ բառերը, քանզի այս քաղաքական իրավիճակում նրանք պատեհ առիթով բոլորովին այլ մարդկանց հասցեին պետք է կիրառվեն։
 
«Շախ» պետք է հայտարարել և «մատ» անել ոչ թե իրար, այլ ՆՐԱՆ։ Թե չէ պատմության ժամացույցի կարմիր флажок-ն անխուսափելիորեն ընկնելու է բոլորիս գլխին։
Ձեր քայլն է, տիկնայք և պարոնայք։
 
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր»
 
ՏԿՀ 04.03.2025