Մանչեսթեր Սիթին դիտարկում է երիտասարդ մարզչի թեկնածությունը՝ որպես Գվարդիոլային փոխարինող

Խոսեպ Գվարդիոլան աշնանը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն չի բացառվում՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նրա հեռանալու հավանականությունը։
City Football Group-ը նման հնարավորության համար նոր ծրագիր է մշակում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ակումբի ղեկավարները ուշադիր հետևում են Սեսկ Ֆաբրեգասին, ով այժմ գլխավորում է «Կոմո» ակումբը։
Միաժամանակ նշվում է, որ Ֆաբրեգասին հետևում են նաև այլ եվրոպական գրանդներ, այդ թվում՝ «Միլանը» և «Ինտերը»։