Արգենտինան չինական ձկնորսական նավ է խորտակել
Արգենտինայի ծովափնյա պահպանության ծառայությունը չինական ձկնորսական նավ է խորտակել, որը Արգենտինայի տնտեսական գոտում ապօրինի ձկնորսություն էր անում: Անձնակազմը փրկված է: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Ինչպես հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը, մինչև կրակ բացելը, ծովափնյա պահպանության ծառայությունը պահանջել է դադարեցնել որսը և նավը կանգնեցնել: Նավը չի ենթարկվել, իսկ ծառայության աշխատակիցները հետապնդել են նավին, որն ավարտվել է նավի խորտակումով: Ցուցմունք տալու համար ձերբակալվել է նավի չորս անդամ, ներառյալ կապիտանը:
Վերջին օրերին սա առաջին միջադեպը չէ չինական նավերի հետ արգենտինյան ջրերում: Անցած շաբաթ ծովափնյա պահպանությունը կրակ էր բացել ձկնորսական նավակի վրա, որը զբաղված էր կաղամարների որսով: