Ադրբեջանը Մոսկվայում կկանգնեցվի Հեյդար Ալիեւի հուշարձանը
Մոսկվայում կտեղադրվի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին նվիրված հուշարձան։
Այն կտեղադրվի Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ գտնվող այգում, որտեղ արդեն տեղի է ունեցել հուշաքարի հանդիսավոր տեղադրում։
Միջոցառմանը ներկա են եղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:
Նշվում է, որ Հեյդար Ալիևի հուշարձանը տեղադրելու շուրջ քննարկումներն ու որոշումը կայացվել է այս տարվա սկզբին: