Իտալիան մերժեց Ուկրաինա զորքեր ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մերժել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ Ուկրաինա ուղարկվելիք եվրոպական ուժերում իտալական զորամիավորում ընդգրկելու վերաբերյալ։
Այդ մասին նա հայտնել է իտալական լրատվամիջոցներին։
«Իմ կարծիքով, սա շատ դժվար իրագործելի բան է, ես վստահ չեմ դրա արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով մենք ասացինք, որ իտալացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա»,- ասել է նա:
Ջորջի Մելոնիի խոսքով՝ բոլորը ձգտում են Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու նպատակին։
Ավելի վաղ նա նշել էր, որ Իտալիան տատանվում է Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հարցում, քանի որ դա քննարկվող բոլոր տարբերակներից ամենադժվարն է և ամենաքիչ արդյունավետը: