Ստորագրված ցուցակները հրապարակելու համար ստորագրահավաք է սկսվել
Change.org-ում ստորագրահավաք է սկսվել, որով պահանջվում է Ընտրական օրենսգրքում պարտադիր սահմանել ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը:
Ստորագրահավաքը նախաձեռնած քաղաքացիների խոսքով՝ ՀՀ-ում ընտրակեղծիքների հիմնական գործիքը ընտրությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակների գաղտնի պահելն է։
«ՀՀ-ում ընտրակեղծիքների հիմնական գործիքը ընտրությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակների գաղտնի պահելն է: Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը հնարավորություն կտա սահմանափակել ընտրակեղծիքների մեծ մասը։ Հրապարակումը թույլ չի տա, որ մահացած կամ երկրից դուրս գտնվող քաղաքացիների փոխարեն քվեարկեն այլոք։ Ստորագրած ցուցակների հրապարակումը հանդիսանում է ընտրական ինստիտուտի կայացման ամենակարևոր գործիքներից մեկը։
Այդ իսկ պատճառով կարևոր է, որ հանրության յուրաքանչյուր անդամ պահանջի, որպեսզի ԱԺ-ն Ընտրական նոր օրենսգրքում ընտրության մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման վերաբերյալ դրույթ սահմանի»,- ասված է հայտարարության մեջ