Թրամփը Ռուսաստանին վիշտից բացի ոչինչ չի բերել. Կրեմլ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահը Ռուսաստանին վիշտից բացի ոչինչ չի տվել:
Միաժամանակ Կրեմլը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց պատժամիջոցների չեղարկման։
Պեսկովը նաև մեկնաբանել է Կիևին ամերիկյան զենքի մատակարարումների դադարեցումը, նշելով, որ դա կարող է լինել խաղաղության լավագույն ներդրումը, քանի որ Ուկրաինան ստացել է զենքի ամենամեծ բաժինը ԱՄՆ-ից։