Հայտնի է, թե որքան ժամանակ Ուկրաինան կարող է գոյատևել առանց ԱՄՆ-ի ռազմական օգնության
Ուկրաինան իր կուտակած ռազմական պաշարների շնորհիվ կարող է 2-3 ամիս դիմանալ առանց ԱՄՆ ռազմական օգնության, որից հետո խնդիրներ կսկսվեն:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
Ավելի վաղ Fox News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի որոշել, որ Կիևը հավատարիմ է խաղաղ բանակցություններին: