Իլոն Մասկը Զելենսկիին առաջարկել է հեռանալ Ուկրաինայից
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է մեկնի չեզոք երկիր և համաներում ստանա։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը:
Միլիարդատերը վերահրապարակել է Թրամփի աջակիցներից մեկի գրառումը, որում վերջինս Զելենսկին անվանել է բռնապետ և պնդել, որ Ուկրաինայի նախագահը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, քանի որ վախենում է, որ կկորցնի իշխանությունը, ինչն իր հերթին կհանգեցնի նրան փողերի լվացման մեղադրանքի առաջադրմամբ:
«Որքան էլ տհաճ լինի, Զելենսկիին պետք է համաներում առաջարկվի չեզոք երկրում՝ Ուկրաինայում ժողովրդավարության խաղաղ անցման դիմաց», - գրել է Իլոն Մասկը: