ԱՄՆ-ի և Իսրայելի ՊՆ ղեկավարները Իրանը գնահատել են որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի պաշտոնակից Իսրայել Կացի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության և տարածաշրջանային կայունության հիմնական հարցեր։
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը, ըստ Պենտագոնի, հաստատել է Իսրայելին անսասան աջակցությունը։ Վաշինգտոնը 100 տոկոսով հավատարիմ է իր դաշնակցի անվտանգությանը, ասել է Հեգսեթը:
Քննարկումները կենտրոնացած էին ընդհանուր ռազմավարական շահերի, տարածաշրջանային դինամիկայի և երկրների առջև ծառացած մարտահրավերների վրա։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել իրանական գործոնին։
Հեգսեթը և Կացը մտահոգություն են հայտնել Իրանի գործունեության վերաբերյալ, որը նրանք գնահատել են որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք։
Նախարարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունն ու համակարգումը հնարավոր սպառնալիքները կանխելու համար։