ԱՄՆ-ը վերացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Սպիտակ տունն ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման ծրագրերը։
Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հանձնարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը ներկայացնել պատժամիջոցների ցանկ, որոնք կարող են մեղմվել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների շրջանակում։
Աղբյուրների համաձայն իշխանությունները ներկայումս առաջարկ են նախապատրաստում առանձին կազմակերպությունների և անհատների, այդ թվում՝ որոշ ռուս օլիգարխների դեմ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ։