Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Մխիթարյան միաբանությունից կոչ միջազգային հանրությանը՝ արձագանքեք հայ գերիների նկատմամբ բռնությանը

Մխիթարյան միաբանության միաբան և Մխիթարյան ճեմարանի ռեկտոր Համազասպ Քեշիշյանը  դատապարտել  է Ադրբեջանում հայ  քրիստոնյա քաղբանտարկյալների նկատմամբ բռնություններն ու կոչ է անում  միջազգային  հանրությանը ուշադրություն դարձնել նրանց ծանր վիճակին:

«Մենք մտահոգությամբ հետևում ենք շինծու դատավարություններին, որոնք անցկացվում են մեր ցեղասպան հարևանի մայրաքաղաքում»,- ասել է Քեշիշյանը՝ The Armenian Report-ին տված բացառիկ հայտարարության մեջ։ «Ոչ ոք չի կարող լրջորեն վերաբերվել այդ երկրում անցկացվող որևէ գործընթացի։ Այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական դատարանում, դատավարության ծաղր է»,-նկատել է հոգևորականը:

Նա խորին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների, մասնավորապես՝ բարերար և մարդասեր  Ռուբեն Վարդանյանի առողջության համար։ Նշել է, որ Վարդանյանի վերջին հացադուլը վատ վերաբերմունքի դեմ հակազդեցություն է։ «Հատկապես Ռուբեն Վարդանյանն ակնհայտորեն վատառողջ տեսք ունի, և նրա համարձակ քայլը՝ հացադուլը, խոսում է այն մասին, թե ինչ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների են նրանք ենթարկվում»,-նկատել է նա:

Քեշիշյանը հիշել է Վարդանյանի հետ հանդիպումը Վենետիկում «Ավրորա» մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Սբ. Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության հոգևոր կենտրոնում։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի նվիրումը հայ ժողովրդին՝ շեշտելով, որ գործարարը հրապարակայնորեն ցավ է հայտնել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի զինվորների համար, որոնք զոհվել են հակամարտության ժամանակ։

«Դա խոսում է նրա խորքային մարդասիրության մասին, որը գերազանցում է մեր հարեւանների ատելությունն ու փոքրոգությունը», - ասել է Քեշիշյանը:

Նա հորդորել է հայերին մի կողմ թողնել տարաձայնությունները և միասնաբար դիմագրավել արտաքին սպառնալիքներին: Շեշտել է, որ ազգային միասնությունը վճռորոշ է, հատկապես, երբ հարցը հայրենիքին է վերաբերում։

«Մենք՝ հայերս, պետք է միասնական լինենք և մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները՝ սատար կանգնելու Ադրբեջանում կալանավորված մեր հայրենակիցներին», - ասել է նա: «Այսպես պետք է լինի ցանկացած հարցի դեպքում, որն առնչվում է մեր հայրենիքին ու մեր ազգին։ Մենք մեկ անկոտրում ազգ ենք։ Չնայած մեզ պատուհասած բոլոր փորձություններին՝ մենք մշտապես հաստատակամ ենք եղել մեր քրիստոնեական հավատքի մեջ,  և հավերժ հավատարիմ ենք մնալու այն բանին, թե ով ենք մենք և ինչին ենք հավատում՝ որպես հայեր»: