Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ծառայողական մեքենան շաբաթ-կիրակի «դաչա գնալու՞» , թե՞ հանցագործ բռնելու համար է. ինչու ՆԳՆ խոսնակի ծառայողական մեքենաները չեն կրճատվել

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծառայողական մեքենաների կրճատման գործընթացի արդյունքում մինչ այս պահը պետական մարմինների մեքենաների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով։

NEWSPRESS.am-ի կատարած հարցումների արդյունքում, պարզվել է, որ, թեև որոշ նախարարություններ հետևել են հանձնարարականին ու լուրջ կրճատումներ արել, սակայն որոշներն էլ պարզապես, «գալոչկա» դնելու համար մի քանի մեքենա են կրճատել`  թոզ փչելով գործադիր մարմնի աչքերին: 

Օրինակ` դատախազությունում, ինչպես մեզ փոխանցեցին, 0 ծառայողական մեքենա: Ասել է թե՝ անգամ դատախազը մեքենա չի ունենա: Մեկական ծառայողական մեքենաներ կմնան արդարադատության, առողջապահության, էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններում։

Մեր հարցման արդյունքում Պաշտպանության նախարարությունից ստացված պատասխանը թեև շատ փակագծեր չէր բացում ու, հստակ թիվ ներկայացված չէր, թե կոնկրետ քանի ծառայողական մեքենա կա նախարարությունում, սակայն պարզ դարձավ, որ, օրինակ, ՊՆ խոսնակը ծառայողական մեքենա չունի:  Փոխարենը ՆԳՆ խոսնակն օգտվում է ծառայողական մեքենայից:

Մեզ հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը նշեց, որ բոլոր վարչություններում մեքենաների կրճատումներ եղել են: Ինչ վերաբերում է կոնկրետ իր ենթակայության ներքո գործող վարչությանը, ապա, ըստ նրա, լինում են հրատապ հարցեր, երբ դեպքի վայր հասնելու համար անհրաժեշտ է լինում մեքենա:

Նկատենք, որ, մեր տեղեկություններով, բացի ՆԳՆ խոսնակին ծառայող Toyota Camry-ից, հասարակայնության հետ կապերի բաժինը ունի ևս 3-4 «ծառայողական» մեքենա: 

Ասել է թե՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շրջանցել է գործադիրի ղեկավարի հանձնարարականն ու թույլ է տալիս, որ իր ենթակայության տակ գտնվող վարչություններում մի քանի ծառայողական մեքենաներ օգտագործվեն:

Թե որքանով են արդարացված ծառայողականների այս թվերը, NEWSPRESS.amփորձեց մեկնաբանություն ստանալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանից:

Նա նշեց, որ քանակի առումով չի կարող մեկնաբանություն տալ, քանի որ թվերին չի տիրապետում, սակայն նկատեց, որ այդտեղ խնդիրն այն է, որ մեքենան օգտագործեն ըստ նպատակի:

«Եթե տվյալ պաշտոնյան կարիք ունի ծառայողական ավտոմոբիլի, ապա, կարծում եմ, որ հարկատուները դեմ չեն լինի, որ ինքը դա ունենա: Բայց եթե ծառայողական ավտոմոբիլը զուտ իր երեխաներին, օրինակ, դպրոց տանելու կամ շաբաթ-կիրակի դաչա գնալու միջոց է, ապա դա ընդունելի չէ: Եվ, հետևաբար, ցանկացած պաշտոնյայի հարցով պետք է առաձին քննարկվի՝ իր պարտականություններն արդյունավետ կատարելու համար պե՞տք է ծառայողական մեքենա, թե՞ պետք չի»,- ասաց Իոաննիսյանը:

Նա չգիտի, օրինակ, ծառայողական մեքենա պե՞տք է ՊՆ խոսնակին, թե՞ ոչ, բայց կարծում է, որ թե՛ ՊՆ, թե՛ ոստիկանության հասարակայնության կապերի վարչություններն այնպիսի գերատեսչություններ են, որ մարզերում շատ անելիքներ ունեն և պետք է գնան այնտեղ, որի համար պետք է ավտոմոբիլ կամ գուցե ավտոմոբիլներ:

Իոաննիսյանը չի կարող գնահատել մեքենաների քանակի շատ կամ քիչ լինելը, բայց նկատում է, որ, օրինակ, ՆԳՆ-ում տարբեր հանցագործությունների մասին  կարող  են ռեպորտաժներ պատրաստել, որի համար անհրաժեշտ է լինում գնալ տարբեր ստորաբաժանումներ:

«Ես չգիտեմ՝ 3 մեքենան շա՞տ է, թե՞ շատ չի: Պետք է ուսումնասիրել  և հասկանալ՝ շաբաթվա ընթացքում  այդ մեքենաները ո՞նց են օգտագործվել՝ որ օրը, որ ժամին և ուր են գնացել և, ըստ այդմ, գնահատել՝ 3-ը շա՞տ է, քի՞չ, թե՞ նորմալ»,- ասաց Իոաննիսյանը:

Ըստ նրա, ի վերջո, հիմնական խնդիրն այն է, որ երբեմն ծառայողական մեքենաները մեր վճարած հարկերով օգտագործվում են ոչ թե ծառայությունն ավելի էֆեկտիվ կազմակերպելու, այլ անձնական նպատակի համար:

«Երբ տեսնում եմ, որ իմ վճարած հարկից ոչ թե հանցագործ բռնելու համար է օգտագործվում մեքենան, այլ ոստիկանության  աշխատակցի ընտանիքին տանում է, օրինակ, սուպերմարկետ, այ դրա հետ ես, մեղմ ասած, խնդիր ունեմ»,- ընդգծեց Իոաննիսյանը:

Արմինե Մկրտումյան